Ներզատաբանություն
Շաքարային դիաբետը հղիության ժամանակ. tsnndatun.am
Ընդամենը երկու տասնյակ տարի առաջ առողջական նման խնդիր ունեցող կանայք հղիությունը պահպանում էին մեծ ռիսկով, քանի որ հղիության ընթացքում շատ բարդություններ էին առաջանում: Այժմ իրավիճակը փոխվել է: Այնուամենայնիվ, դիաբետի դեպքում հղիությունը շատ մասնագետների մեծ ուշադրությունն է պահանջում:
Հղիության պլանավորումը շաքարային դիաբետի ժամանակ
Այս հիվանդությունն առաջանում է արյան մեջ ինսուլինի՝ ենթաստամոքսային գեղձի հորմոնի, մշտական պակասի հետևանքով: Վերջինիս խնդիրն օրգանիզմի բոլոր բջիջներն անհրաժեշտ քանակությամբ գլյուկոզայով ապահովելն է: Ինսուլինի պակասի դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ.
- վերջույթների այտուցներ,
- զարկերակային ճնշման զգալի տատանումներ,
- հոդացավեր,
- մաշկի գրգռում՝ ընդհուպ վերքերի և խոցերի առաջացում,
- նյարդային բջիջների ախտահարում, որին հաջորդում է գլիկեմիկ կոման:
Հղիության ժամանակ դիաբետն այս ցուցակը լրացնում է նոր բարդություններով ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի համար: Այդ պատճառով այս հիվանդության դեպքում կինը պետք է նախօրոք պատրաստվի բեղմնավորմանը: Եթե այն տեղի է ունենում արյան և մեզի մեջ շաքարի բարձր մակարդակի ֆոնին, ապա պտղի զարգացման բացասական հետևանքներն անխուսափելի են:
Բացի այն հետազոտությունները, որոնք անցնում են հղիություն պլանավորող բոլոր կանայք, շաքարային դիաբետով հիվանդներին նշանակվում են լրացուցիչ ախտորոշիչ միջոցառումներ:
- Օրվա տարբեր ժամերին շաքարի մակարդակի ամենօրյա չափում գլյուկոմետրի օգնությամբ: Սա անհրաժեշտ է գլյուկոզայի մակարդակի աճման և նվազման օրինաչափությունները պարզելու համար՝ կախված օրվա ռեժիմից, կենսակերպից, սննդի ընդունումից:
- Զարկերակային ճնշման չափում` օրը մի քանի անգամ:
- Վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի որոշում:
- Էնդոկրինոլոգի ընտրություն, որը պետք է վարի հղիությունը:
- Էլեկտրասրտագրություն, որն անհրաժեշտ է այնպիսի բարդացնող գործոնների առկայության դեպքում, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, երիկամային անբավարարությունը, կնոջ հասուն տարիքը:
Շաքարային դիաբետի ախտանշանները
Եթե մինչև հղիության պլանավորումը կինը չի կասկածում, որ ունի շաքարային դիաբետ, սակայն նկատում է որոշ փոփոխություններ, պետք է դիմի բժշկի՝ խորհրդատվության համար.
- մշտական ծարավի և բերանում չորության զգացում,չանցնող քաղցի զգացում (գլյուկոզայի պակասի հետևանքով),
- հյուծում (1-ին տիպի դիաբետի դեպքում),
- օրական մեզի քանակի ավելացում (չպահանջված գլյուկոզայի հեռացման համար շատ հեղուկ է պահանջվում),
- մաշկի գրգռում, որն առաջանում է քրտինքով արտազատվող ավելցուկային գլյուկոզայի հետևանքով,
- ցավեր սրտի, ոտքերի ձկնամկանների շրջանում:
Եթե հետազոտության արդյունքները հաստատում են հիվանդության առկայությունը, կինը պետք է նախօրոք նախապատրաստվի հղիությանը՝ խուսափելով շատ բարդություններից:
Հղիությունը 1-ին տիպի դիաբետի ժամանակ
Այս տիպի դիաբետի համարում են ինսուլին-կախյալ. օրգանիզմն ինքնուրույն չի արտադրում հորմոնը, որի պատճառով հիվանդն այն ստանում է ներարկման ճանապարհով:
Հղիության ժամանակ կանոնավոր հսկվում է արյան մեջ շաքարի մակարդակը: Դրանից կախված՝ էնդոկրինոլոգը նշանակում է անհրաժեշտ դեղաչափով ինսուլին: Սովորաբար, շաքարային դիաբետի ժամանակ հենվում են հետևյալ օրինաչափությունների վրա:
- Եթե մինչև բեղմնավորումը շաքարի մակարդակը եղել է նորմայի սահմաններում, ապա առաջին եռամսյակում ինսուլինի պահանջը նվազում է: Սակայն վերջինիս կտրուկ անկումից խուսափելու համար դեղաչափը պահպանում են` պակասեցնելով 30%-ով:
- Երկրորդ եռամսյակում դիտվում է գլյուկոզայի աճ, ուստի հարկ է ինսուլինի դեղաչափն ավելացնել մինչև 80-100 միավոր: Շաքարի բարձր մակարդակին չհետևելու դեպքում պտղի ենթաստամոքսային գեղձը սկսում է ծանրաբեռնված աշխատել՝ գլյուկոզան վերածելով ճարպի: Արդյունքում երեխան կարող է ծնվել բնածին շաքարային դիաբետով և ավելորդ քաշով:
- 32 շաբաթից դիտվում է առաջին եռամսյակի իրավիճակը, երբ ինսուլինի նկատմամբ պահանջը նվազում է: Դեղաչափը նորից նվազեցնում են:
Հղիությունը 2-րդ տիպի դիաբետի ժամանակ
Երկրորդ տիպի դիաբետով հիվանդներին անվանում են ինսուլին ոչ կախյալ: Նրանց օրգանիզմի բջիջներն անհրաժեշտ ձևով չեն արձագանքում հորմոնին։ Դա տեղի է ունենում նրանցում ավելցուկային սննդանյութերի հետևանքով։ Սովորաբար, այս տիպի դիաբետով տառապում են հասուն տարիքում՝ ավելորդ քաշին հակված մարդիկ։ Հղիության ժամանակ 2-րդ տիպի շաքարային դիաբետը հազվադեպ է հանդիպում, քանի որ ծննդկանների մեծ մասը 40-45 տարեկանից երիտասարդ է։ Մինչև բեղմնավորումը նրանք ընդունում են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող դեղեր, որոնք բացասաբար են ազդում պտղի զարգացման վրա։ Այդ պատճառով 2-րդ տիպի դիաբետով կանայք ևս հղիության ժամանակ անցնում են ինսուլինի ներարկման, և խորհուրդ է տրվում խստորեն հետևել սննդակարգին:
Հղիության (հեստացիոն) շաքարային դիաբետ
Կնոջ օրգանիզմը հղիության ժամանակ ենթարկվում է գերբեռնվածության։ Այդ պատճառով դիաբետի ախտանիշներն առաջինը կարող են դրսևորվել հղիության ժամանակ։ Եթե առկա է հիվանդության նկատմամբ նախատրամադրվածություն. կամ ժամանակին չի հայտնաբերվել թաքնված դիաբետը, ապա հղիության ժամանակ այն իր մասին զգացնել է տալիս։ Անպայման տեղեկացրեք բժշկին, եթե մշտապես ծարավ, քաղց եք զգում, միզարձակման հաճախակի կանչեր եք ունենում։ Հղիության դիաբետը բուժում են հատուկ սննդակարգով։ Սովորաբար, ծննդաբերությունից հետո բոլոր ախտանիշներն անցնում են։
Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ
Անկախ նրանից, թե շաքարային դիաբետի որ տիպն է հայտնաբերվել հղիի մոտ՝ ճիշտ սնուցումն անհրաժեշտ ածխաջրային փոխանակության գրավականն է։ Սննդակարգը նշանակում է էնդոկրինոլոգը։ Նրա նպատակը սննդի մեջ սպիտակուցների քանակն ավելացնելը և ածխաջրերի քանակը նվազեցնելն է։ Եթե ապագա մայրիկը տառապում է ավելորդ քաշով, նրա սննդակարգի կալորիականությունը նվազեցնում են մինչև 1600-1900 կկալ։ Այդպիսի սահմանափակումը պտղի քաշը պահում է նորմայի սահմաններում (մինչև 4000 գ)։ Ավելորդ քաշը կարող է բարդացնել ծննդաբերությունը՝ բերելով ծննդաբերական ուղիների վնասման։
Սնունդը պետք է օրգանիզմ ներմուծվի ոչ մեծ չափաբաժիններով՝ օրական 6-8 անգամ։ Պետք է օրական ընդունել նույն քանակությամբ ածխաջրեր։ Սնունդը հավասարակշռելու համար պետք է տարբերակել յուրացվող և չյուրացվող ածխաջրերը։ Չյուրացվող ածխաջրեր, այսինքն` սննդային բջջանք, պարունակում են հացը, հատապտուղները, ոչ քաղցր մրգերը, բանջարեղենը։ Դրանք ուռչում են ստամոքսում և աղիներում, կարգավորում են մարսողությունը և չեն բերում արյան մեջ շաքարի կտրուկ աճի։ Յուրացվող ածխաջրերն անհրաժեշտ են օրգանիզմին։ Դանդաղ ճեղքման շնորհիվ դրանք բերում են գլյուկոզայի մշտական, ոչ մեծ քանակությամբ հոսքի։ Չյուրացվող ածխաջրեր են պարունակում մակարոնեղենը, ձավարեղենը, կաթնամթերքը։ Ոչ յուղոտ միսը, ձուկը և լոբազգիներն ածխաջրեր չեն պարունակում։ Դրանք կարելի է ուտել ցանկացած քանակությամբ։
Ինչ վերաբերում է արագ ածխաջրերին (քաղցրավենիք, կեքսեր, տորթեր), ապա դրանք պետք է բացառել սննդակարգից։ Հղիության ժամանակ արգելված են հետևյալ մթերքները՝ յուղոտ միս, ապխտած մթերք, մարինադներ, թթու, պահածոներ, բրնձով և սպիտակաձավարով շիլաներ և կաթնային ապուրներ, խաղող, քաղցր ըմպելիքներ։
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հղիության ժամանակ դիաբետի բուժման անհրաժեշտ տարր են։ Մկաններում լարվածությունը մեծացնում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացումը։ Եթե հակացուցումներ չկա, կարելի է հաճախել լողավազան, զբաղվել ֆիթնեսով, յոգայով։ Ոտքով ամենօրյա զբոսանքներն անհրաժեշտություն են։
Ծննդաբերությունը շաքարային դիաբետի ժամանակ
Հղիության ութերորդ ամսում մասնագետները որոշում են ինչպես կազմակերպել ծննդալուծումը։ Եթե հղիության դիաբետի ֆոնին առաջանում են ուշ տոքսիկոզի (հեստոզի) ախտանիշներ, կնոջ ինքնազգացողությունը վատանում է կամ սպառնում է ծննդաբերության լուրջ բարդությունների զարգացումով (ցնցումներ, գիտակցության կորուստ, բարձր զարկերակային ճնշում), կնոջը նախապատրաստում են պլանային կեսարյան հատման։ Եթե հղիությունն ունենում է բարենպաստ ընթացք, կա երեխային ինքնուրույն ծննդաբերելու շանս, կնոջը նախօրոք հոսպիտալացնում են, նախապատրաստում ծննդաբերական ուղիները, մշտապես հետևում արյան մեջ շաքարի մակարդակին, բարձրացման դեպքում ներարկում ինսուլին։
Դիաբետի հետևանքները հղիության ժամանակ
Եթե կինն անհրաժեշտ բուժում չի ստանում, զարգանում են մի շարք լուրջ բարդություններ։ Հղիության երկրորդ կեսում առաջանում են ուշ տոքսիկոզի նշաններ՝ ճնշման կանոնավոր բարձրացում, այտուցներ, մեզի մեջ սպիտակուցի առկայություն։ Ախտանիշների անտեսման դեպքում զարգանում է պրեէկլամպսիա (ցնցումներ, գիտակցության կորուստ), հնարավոր է երիկամների և աչքի ցանցենու ախտահարում, երկրորդ եռամսյակում` հղիության վաղաժամ ընդհատում, երբ երեխային փրկելն այլևս անհնար է։
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն